Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ucom-ի արժանապատվությունն «արժեր» 15 000 ՀՀ դրամ

Ucom-ի արժանապատվությունն «արժեր» 15 000 ՀՀ դրամ
12.04.2025 | 15:19

Ուրեմն, Ucom-ի աշխատակիցները բնակարաններում ինտերնետ-սարքը տեղադրելիս, պատի մեջ անցքերը բացում են առանց դռելի` բացառառապես պտուտակահանի և պտուտակների օգնությամբ: Ավելին` վերջիններս պատի մեջ բացում են չօգտագործվող անցքեր, իսկ օգտագործվող անցքերի մեջ չեն տեղադրում դյուբելներ: Մի խոսքով, եթե որոշել եք բնակարանում սրանց ինտերնետ-սարքը տեղադրել, ապա պատրաստ եղեք բնակարանի վերանորոգմանը:

Դռելի, պտուտակների, պտուտակահանի և դյուբելների վերաբերյալ բացահայտումներից հետո, Ucom-ը Ucom-ի Սյուզիի միջոցով կապվեց Ucom-ի գործունեությունից տուժած քաղաքացու հետ: Քաղաքացին, իմանալով Ucom-ում տիրող բարքերը, պահանջեց, որպեսզի իր և Ucom-ի շփումն ընթանա բացառապես գրավոր ընթացակարգով:

Ի պատասխան, Ucom-ի Սյուզին Ucom-ի անունից քաղաքացուն Ucom-ից պատճառած վնասի փոխհատուցում առաջարկեց:

Ucom-ի Սյուզին և քաղաքացին պայմանավորվեցին, որ փոխհատուցման չափը կկազմի 15 000 ՀՀ դրամ:

Ucom-ի Սյուզիին գրավոր տրամադրվեց բանկային հաշիվ: Հաջորդ օրը Ucom-ի Սյուզին միակողմանի փոխեց նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունը և քաղաքացուց պահանջեց գրավոր դիմում, որտեղ վերջինս պետք է «մանրամասն նկարագրի դեպքը» և Ucom-ին «խնդրի» փոխհատուցման համար:

Մի խոսքով, ի դեմս Ucom-ի Սյուզիի Ucom-ը փաստացի հրաժարվեց վնասի կամավոր փոխհատուցումից, այլ կերպ ասած` վեճի արժանապատիվ լուծումից, նախընտրելով հակագովազդն ու իրավական քաշքշուկը: Հիշեցնեմ, որ Ucom-ն իր արժանապատվությունը գնահատել էր 15 000 ՀՀ դրամ:

Ի դեպ, այդ թիվը զարմանալիորեն համընկնում է Թամանցիների փողոցում` «Նաիրիտ» ԳԱՄ-ի շրջակայքում, գործունեություն ծավալած մարմնավաճառների ծառայության արժեքի հետ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 7456

Մեկնաբանություններ